Բացել լրահոսը Փակել լրահոսը
800x400
A A
Հասարակություն

Ճապոնիայի արեւելքում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի Հոնսյու հիմնական կղզու արեւելյան մասում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի սպառնալիք չկա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Ճապոնիայի ազգային օդերեւութաբանական վարչությանը ։
 
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյի հարեւան Իբարակի պրեֆեկտուրայում: Օջախը գտնվել է մոտ 50 կմ խորության վրա:
 
Տեղեկություն տուժածների եւ ավերածությունների մասին չի հաղորդվում:
 
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Տոկիոյի, Տոտիգի, Սայթամա, Տիբայի պրեֆեկտուրաներում:
 
Տեղեկություն չի հաղորդվում նաև  Իբարակի պրեֆեկտուրայում գտնվող «Տոկայ-2» ատոմակայանից: