Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat
A A
Սպորտ

Փյունիկ-Արարատ հանդիպումն ուշ է մեկնարկել․ խաղին չհայտավորված ֆուտբոլիստը չէր ցանկանում դուրս գալ խաղադաշտից (տեսանյութ)

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի խաղում երկրորդ տեղում ընթացող «Փյունիկը» սեփական դաշտում ընդունեց իրեն հետապնդող «Արարատին»: Հանդիպումն անցավ հյուրերի բացահայտ առավելությամբ և ավարտվեց նրանց խոշոր հաղթանակով:

 

Արարատցի Սերժ Դեբլեն նախ առաջին կեսում հեթ-տրիկ ձևակերպեց: Փյունիկցի Ֆիրմինոն մեկ գնդակ ետ բերեց, սակայն երկրորդ խաղկեսում «Արարատը» ևս երեք գոլ խփեց: Դաշտի տերերին վերջում հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը` 2:6:

 

Այդպիսով, «Արարատը» վստահ հաղթանակ տարավ տարվա վերջին խաղում և վաստակեց 30 միավոր և ընդհուպ մոտեցավ «Փյունիկին»: Այժմ թիմերին բաժանում է ընդամենը երկու միավոր:

 

Հաջորդ հանդիպումները թիմերն արդեն կանցկացնեն 2022 թվականին:

Ի դեպ, հանդիպումը մի քանի րոպե ուշացումով սկսեց, քանի որ խաղին չհայտավորված «Արարատի» ֆուտբոլիստ Յակուբա Սիլուեն մտել էր խաղադաշտ և չէր ցանկանում դուրս գալ։

Անվտանգության աշխատակիցները մի քանի րոպե բանակցելուց հետո, աֆրիկացի ֆուտբոլիստը համաձայնեց լքել խաղադաշտը: