Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ընդդեմ վանդալների․ «Արձագանք» և «Անվերջության ժապավեն» քանդակների տարածքում տեսախցիկներ կտեղադրվեն

Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող «Արձագանք» (քանդակագործ՝ Խաչատուր Հակոբյան) և «Անվերջության ժապավեն» (Դավիթ Բեջանյան) քանդակների տարածքում տեղադրվում են անվտանգության ժամանակակից համակարգեր։ 

Ավելի վաղ քանդակները ամբողջովին վերականգնվել ու վերանորոգվել էին։ Տեղադրված տեսախցիկները նպատակ ունեն ապահովելու քանդակները հնարավոր վանդալիզմից։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ