Բացել լրահոսը Փակել լրահոսը
265814441_4295424883897505_5644159557008009002_n
A A
Հասարակություն

FLYONE ARMENIA-ի A320 օդանավը ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան` կանոնավոր չվերթներ իրականացնելու նպատակով

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, FLYONE ARMENIA-ի A320 օդանավը ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան` կանոնավոր չվերթներ իրականացնելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Երևան – Մոսկվա երթուղով առաջին չվերթը դեպի Վնուկովո միջազգային օդանավակայան կիրականացվի դեկտեմբերի 15-ին։ Չվերթները կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով՝ սկսած 39 եվրոյից կամ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 34 եվրոյից։