Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գեղամ Ստեփանյան
A A
Պաշտոնական

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բացառապես իրավունքների պաշտպանության դաշտում է․ ԱՀ ՄԻՊ

Արցախի անկախության հանրաքվեն և սահամանադրության ընդունումն անմիջականորեն և ուղիղ կապված են մարդու իրավունքների պաշտպանության հետ։ Եթե առաջին դեպքում մենք իրացրել և փաստագրել ենք մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ապա երկրորդ դեպքում հանձառություն և պատասխանատվություն ենք ստանձնել սահմանադրական մակարդակում ամրագրելու մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը։ Այս մասին հայտնում է ԱՀ ՄԻՊ-ը։
 
2020 թվականի ագրեսիայից հետո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բացառապես իրավունքների պաշտպանության դաշտում է և առաջին հերթին՝ կյանքի իրավունքի երաշխավորման ու ապահովման։
 
Սա այն կարևորագույն ուղերձն է, որ բոլոր ջանքերի համադրմամբ պետք է հասցնենք տարբեր երկրների քաղաքական պատասխանատուներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպան համայնքին։
 
Միջազգային գործընկերների անտարբերությունից հիասթափություններ եղել են ու կլինեն, բայց մենք իրավունք չունենք բաց թողնելու պայքարի այս ճակատը։