Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԶԼՄ-ների-հաշվառման-ընթացակարգի-կիրառումը-հետընթաց-կլինի․-հայտարարություն
A A
Հասարակություն

Լրատվամիջոցները չեն ազատվի պատասխանատվությունից ֆեյքերին հղում անելու դեպքում

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց   Զանգվածային լրատվության մասին օրենքում, Քաղաքացիական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։
 
Ըստ առաջարկվող նախագծի լրատվամիջոցները չեն ազատվի պատասխանատվությունից ֆեյքերին հղում անելու դեպքում։
 
 ԶԼ մասին օրենքով սահմանվում է «չնույնականացվող աղբյուր» հասկացությունը,
 
 լրատվական գործունեություն իրականացնողը չի ազատվում տեղեկատվության տարածման համար պատասխանատվությունից, եթե այն չնույնականացվող աղբյուրի տարածած տեղեկատվության վերարտադրությունն է՝ անկախ այդ չնույնականացվող աղբյուրին հղում կատարելու հանգամանքից,
 
 սահմանվում է նույնականացման տվյալների ցանկ, որոնք պարտադիր են լրատվական գործունեություն իրականացնողների համար (չներկայացնելու դեպքում՝ վարչական տույժ),
 
 վերախմբագրվել է ֆինանսական թափանցիկության մասին հաշվետվության հոդվածը՝ հստակեցնելով ֆինանսավորման աղբյուրները և հաշվետվության ձևը (չներկայացնելու դեպքում՝ վարչական տույժ),
 
 նույնականացման տվյալների բացակայության և հաշվետվության հրապարակման պահանջի չկատարման դեպքում լրագրողի հավատարմագրումը պետական մարմիններում ենթակա է մերժման։
 
Շնորհակալություն գործընկերներիս՝ պատգամավորներ Թագուհի Ղազարյանին, Սարգիս Խանդանյանին, Վահագն Հովակիմյանին, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին և փոխնախարարներին, քաղաքացիական հասարակության և մեդիաոլորտի ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության, առողջ բանավեճերի և նախագիծը լավարկելուն ուղղված առաջարկների համար։
 
Օրենքն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից։
 
Հարկ է ընդգծել, որ չնույնականացվող աղբյուրների սահմանումը նորություն է ոչ միայն ներհայաստանյան օրենսդրության մեջ, այլեւ միջազգային պրակտիկայում, ինչը հույս ունեմ` կօգնի բոլորիս ապօրինի տեղեկատվության դեմ պայքարի գործում։