Բացել լրահոսը Փակել լրահոսը
265670795_283568887140517_4111080805423907247_n
A A
Հասարակություն

Արթիկ համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր»-ը և «Ազատական» կուսակցությունը ստորագրեցին համագործակցության հուշագիր

Արթիկ համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Անանիկ Ոսկանյանը և «Ազատական» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Արտակ Հարությունյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Այս մասին հայտնում է ՔՊ-ն։
 
Համայնքի ղեկավարի միասնական թեկնածու կառաջադրվի Անանիկ Ոսկանյանը, իսկ համայնքապետի առաջին տեղակալ կառաջադրվի Արտակ Հարությունյանը։