Բացել լրահոսը Փակել լրահոսը
DcpIE3dbMFJtvzcd
A A
Տեսանյութեր Հասարակություն

Արմեն Բիլյանին ձեռնաշղթաներով տարան դատարանից․ մոտ 2,5 անգամ ավելացավ նրա պատժաչափը (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանը  մերժեց «Սասնա ծռեր»-ի 9 անդամների բողոքները։ Դեռ ավելին՝ մոտ երկուսուկես անգամ ավելացրեց  «Սասնա Ծռերի» գործով ամբաստանյալ Արմեն Ռաֆիկի Բիլյանի պատժաչափը։ Նա դատապարտվեց 25 տարվա ազատազրկման ու կալանավորվեց հենց դատարանի դահլիճում։

Դատարանը որոշեց Բիլյանի նկատմամբ նշանակված պատժին հաշվանցել վերջինիս նախաքննության և դատաքննության ընթացքում 4 տարի, 6 ամիս և 24 օր կալանքի տակ գտնվելու ժամկետը։ Այսինքն՝ Արմեն Բիլյանը անազատության մեջ կմնա եւս 20 տարի 5 ամիս։

Վճռի հրապարակման պահին Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը բղավեց՝ ինչի՞ համար։

Ոստիկան  Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրվող Արմեն Բիլյանն առաջին ատյանում արդարացվել էր՝ ապացույցների բացակայության հիմքով եւ  դատապարտվել 9 տարի 6 ամսվա ազատազրկման։

Դատարանը որոշեց մյուս ամբաստանյալների մասով ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը թողնել անփոփոխ։

Հիշեցնենք, որ  առաջին ատյանի դատարանի վճռով Պավել Մանուկյանը եւ Սեդրակ Նազարյանը դատապարտվել են  10, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արեգ Կյուրեղյանը 9  տարի 6 ամսվա, իսկ Էդվարդ Գրիգորյանը՝ 8  տարի  6 ամսվա ազատազրկման։

Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր մահվան հիմքով։

Դատարանի դիմաց հավաքվել էին «Սասնա Ծռերի» կողմնակիցները՝ հայտնելով իրենց դժգոհությունը։  Ակցիայի մասնակիցները բղավում են՝ «Մահ թշնամուն, մահ ոսոխին»։

Մանրամասները՝ տեսանյութում