Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թաթոյան
A A
Հասարակություն

Անել այնպես, որ ամեն մարդ զգա՝ «թղթի» վրա գրված իր յուրաքանչյուր իրավունք կյանքում․ ՄԻՊ

Անել այնպես, որ ամեն մարդ զգա՝ «թղթի» վրա գրված իր յուրաքանչյուր իրավունք կյանքում ունի իրական երաշխավորում՝ մինչև վերջ ու արժանապատիվ երաշխավորում: Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
 
Սա է պետության ու բոլոր պաշտոնյաների աշխատանքի հիմնարար նպատակը:
 
Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը ցանկանում եմ հատուկ արժևորել լրագրողներին, իրավապաշտպաններին, փաստաբաններին և իմ աշխատակազմի աշխատողներին, որոնք ամեն օր դեպի դրականն են փոխում իրենց միջավայրը, իրենց շրջապատող աշխարհը: Օգնում են մարդկանց, պաշտպանում նրանց։
 
Իրավունքների հարցում խտրականությունն ու կողմնապահությունը, կրկնակի ստանդարտներն ավելի են մեծացնում խնդիրները:
 
Ոչ ոք չի կարող անտեսել մարդու իրավունքն ու արժանապատվությունը՝ հանուն քաղաքական, անձնական կամ որևէ այլ նպատակի: