A
A
«Փյունիկի» 2007թ․ առաջին թիմը կմասնակցի Dinamo Cup միջազգային մրցաշարին
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի «Փյունիկի» 2007թ․ առաջին թիմը կմասնակցի դեկտեմբերի 10-12-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայանալիք Dinamo Cup միջազգային պատանեկան մրցաշարին։ Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը։
Մրցաշարին կմասնակցեն նաև «Դինամո» (Թբիլիսի), «Կայրաթ» (Ալմաթի) և «Մարտվիլի» թիմերը։ Լևոն Ստեփանյանի սաները դեկտեմբերի 10-ին կհանդիպեն պատանի դինամոյականների, իսկ դեկտեմբերի 11-ին ղազախական թիմի և «Մարտվիլիի» հետ։ Դեկտեմբերի 12-ին կկայանան 3-րդ տեղի համար և եզրափակիչ խաղերը։