Բացել լրահոսը Փակել լրահոսը
265601778_6616510748418888_6846715186355168702_n
A A
Պաշտոնական

Դեսպան Մակունցը և կոնգրեսական Քիմը քննարկել են ԼՂ-ում 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, հանրապետական կոնգրեսական Յանգ Քիմի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը։
 
Դեսպան Մակունցը և կոնգրեսական Քիմը քննարկել են Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։ Դեսպանն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ և ապակառուցողական հայտարարությունները խաթարում են տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնմանն ուղղված ջանքերը։
 
Դեսպան կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում։ Դեսպան Մակունցն ընդգծել է Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների անվերապահ հայրենադարձության անհրաժեշտությունը։