Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱՀ ԱԱԾ
A A
Պաշտոնական

ՌԴ-ում գտնվելով՝ «պատվաստվել է» Արցախում․ կեղծիքը բացահայտվեց

Արցախի ԱԱԾ-ն տեղեկացնում է՝ սույն թվականի նոյեմբեր ամսում ԱՀ ազգային անվտանգության ծառայության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակներում ձեռք են բերվել օպերատիվ տվյալներ այն մասին, որ «ԱՐՄԵԴ» առողջապահության միասնական տեղեկատվական համակարգում առկա են տեղեկություններ այն մասին, որ ԱՀ Մարտունի քաղաքի բնակիչ Ա.Ա.-ն 15.07.2021 թվականին կորոնավիրուսի դեմ պատվաստվել է «Սպուտնիկ-V» պատվաստանյութով, իսկ որպես պատվաստման վայր նշված է ԼՂՀ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, սակայն նշված օրը Ա.Ա.-ն գտնվել է ԱՀ սահմաններից դուրս:

Ձեռնարկված քրեադատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Ա.-ն 2021թ. հուլիսի 8-ից օգոստոսի 5-ը գտնվել էր Ռուսաստանի Դաշնությունում և նշված ժամանակահատվածում գործող՝ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «ԳԱՄ-ԿՈՎԻԴ-ՎԱԿ» (Սպուտնիկ-V) պատվաստանյութի կիրառման ուղեցույցով սահմանված ընթացակարգով չի պատվաստվել, մինչդեռ բուժհաստատությունում վարվող՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող պատվաստումների մատյանում անհայտ անձի կողմից կատարվել է գրառում Ա.Ա.-ի կողմից «Սպուտնիկ-V» պատվաստանյութի առաջին չափաբաժինը՝ 03.07.2021թ.-ին, իսկ երկրորդ չափաբաժինը՝ 24.07.2021թ.-ին ստանալու վերաբերյալ:

Դեպքի առթիվ ԱՀ ԱԱԾ կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, կատարվում է հետաքննություն։