Բացել լրահոսը Փակել լրահոսը
54045
A A
Պաշտոնական

Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Կատարի Պետություն՝ հայտնում են նախագահի աշխատակազմից։

Այցի շրջանակում մասնավորապես նախատեսվում է նախագահ Սարգսյանի հանդիպումը Կատարի էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ:

Հանդիպման օրակարգային հարցերը վերաբերելու են երկու երկրների միջև կապերի ամրապնդմանն ու հարաբերությունների զարգացմանը, այդ թվում նաև՝ տարածաշրջանային իրադարձությունների համապատկերում:

Դոհայի միջազգային օդանավակայանում Հայաստանի նախագահին դիմավորել են Կատարի պետնախարար Համադ բեն Աբդուլազիզ Ալ Քուվարին, պաշտոնատար այլ անձինք: