Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Քաշքշուկ ու վիճաբանություն ոստիկանների ու անհետ կորածների ծնողների միջև (տեսանյութ)

Այսօր կեսօրից հետո գերիների եւ անհետ կորածների հարազատները հավաքվել էին ԱԺ-ի շենքի մոտ։ Բաղրամյան պողոտան փակած քաղաքացիների և ոստիկանների միջև տեղի ունեցավ վիճաբանություն, որը վերածվեց քաշքշուկի։

Կան բերման ենթարկվածներ։ ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանության բաժիններ։

Հիշեցնենք, որ անհետ կորածների և գերիների հարազատների զայրույթն Րէ շարժել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝  գերիների մասին ասված արտահայտությունները։ Նրանք փակել են Բաղրամյան պողոտան և պահանջում են, որ Սիմոնյանը, ով այս պահին ԱԺ-ում է, դուրս գա և հանդիպի իրենց հետ։

Մանրամասները՝ տեսանյութում