Բացել լրահոսը Փակել լրահոսը
265625349_273063371529363_7420628825820623721_n
A A
Պաշտոնական

Բադասյանը Մեղրիի անցակետում դիմավորել է Իրանի մաքսային ծառայության ղեկավարին

Այսօր Մեղրիի մաքսային-կետ բաժնում դիմավորել եմ աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը՝ իր ֆսյեբուքյան էջում գրել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Նա մանրամասնել է․ «Գործընկերոջս հետ շրջայց ենք կատարել Մեղրիի անցակետի տարածքում, ծանոթացել ենք արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների և քաղաքացիների սպասարկման համար ստեղծված պայմաններին:

Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք մաքսային համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին, երկու երկրների միջև մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, բեռնափոխադրման պայմանների բարելավմանն ուղղված քայլերին»: