Բացել լրահոսը Փակել լրահոսը
3-5
A A
Պաշտոնական Հասարակություն

Սպասվում է թաց ձյուն, ձնախառն անձրև

Մայրաքաղաքում այսօր և վաղը ցերեկը, դեկտեմբերի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 9-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց:

Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 9-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով:

Գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 9-ին սպասվում է անձրև: