Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գերասիմը մեղավոր չի, մեղավոր են նրա շեֆերը, որ իրեն ստեղ են բերել․ Հրաչյա Հակոբյանը՝ երեկվա դեպքի մասին (տեսանյութ)

ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը այսօր լրագրողների հետ ճեպարույցում երկու նախադասությամբ մեկնաբանեց երեկ իր մասնակցությամբ տեղի ուենցած միջադեպը։ Նշենք, որ երեկ հայհոյանքներով ծեծկռտուք էր տեղի ունեցել ԱԺ-ում, որին մասնակցել էր Հակոբյանը։

Ծեծի ենթարկվածները ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի անդամ դաշնակցական պատգամավորների օգնականներ են եղել՝ մասնավորապես Գերասիմ Վարդանյանը։

«Այդ երիտասարդը մեղքավոր չի, մեղավոր են իր շեֆերը իրեն այստեղ բերելու համար։ Ես ունեմ տեղեկություն, որ նա անցնում է Արարատ Միրզոյանի դեմ մահափորձ կատարելու գործով, անցնում է ևս մեկ այլ գործով և այդ մարդուն բերել ԱԺ ու աշխատանք տալ․․․»,-ասաց Հակոբյանն ու շարժվեց առաջ։