Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Արման Բաբաջանյանին (տեսանյութ)

Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում առկա ներքին խնդիրներին և արտաքին մարտահրավերներին: Արման Բաբաջանյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել իրենց կուսակցության մոտեցումներն ու տեսակետները: