Բացել լրահոսը Փակել լրահոսը
264659297_246542707576885_2699749074838210059_n
A A
Հասարակություն

Պե՛տք է համախմբված և միասնաբար, ամենօրյա աշխատանքով ու նվիրումով կառուցենք մեր ամուր տուն-Հայրենիքը․ ՀՀ նախագահ

Այսօր ոգեկոչում ենք 1988թ. դեկտեմբերյան աղետի՝ երկրաշարժի զոհերի հիշատակը:
 
Մխիթարանքի և զորակցության խոսքերս եմ հղում իմ բոլոր այն հայրենակիցներին, ովքեր աղետալի երկրաշարժի հետևանքով կորցրել են իրենց հարազատներին ու մերձավորներին, ընտանիք ու տուն:
 
Ի հիշատակ զոհված մեր հայրենակիցների՝ կարող ենք և պե՛տք է համախմբված և միասնաբար, ամենօրյա աշխատանքով ու նվիրումով, հույսով ու հավատով կառուցենք մեր ամուր տուն-Հայրենիքը, որը կանգուն կլինի ցանկացած արհավիրքի առջև:
 
Նախագահ Արմեն Սարգսյան