Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանում առաջին անգամ անցկացվել է անվասայլակներով բասկետբոլի առաջնություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի և Հայաստանի անվասայլակներով բասկետբոլի ֆեդերացիայի համատեղ ջանքերով Հայաստանում առաջին անգամ անցկացվել է անվասայլակներով բասկետբոլի ազգային առաջնություն։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքը։

Առաջնությանը մասնակցել են հայկական 4, և որպես հյուր Վրաստանի մեկ թիմ։ Եռօրյա պայքարից հետո հաղթողի տիտղոսը նվաճել է Պաշտպանության նախարարության ԲԿՄԱ թիմը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Wheel Foxes»-ը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Թբիլիսի» թիմը:

Դեկտեմբերի 1-3-ը նախարարությունը հաշմանդամություն ունեցող անձանց համաշխարհային օրվա կապակցությամբ անցկացրել է նաև հաշմանդամ անձանց սեղանի թենիսի բաց առաջնությունը, որին մասնակցել են Հայաստանի մարզերի, 44-օրյա պատերազմի մասնակից և վիրավորում ստացած անձինք: