Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Նախագահ Սարգսյանն ընդունել է Արամ Սարգսյանին (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակելով հանդիպումներն արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ, այսօր ընդունել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ներքին խնդիրների և արտաքին մարտահրավերների շուրջ, անդրադարձ է եղել դրանց հաղթահարման ուղիներին: «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը Հանրապետության նախագահին է ներկայացրել իր ղեկավարած քաղաքական ուժի դիրքորոշումներն ու մոտեցումները: