Բացել լրահոսը Փակել լրահոսը
54023
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: