Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայաստանում արտադրված «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը՝ շուտով պոլիկլինիկաներում (տեսանյութ)

Այս պահին պատվաստված և օմիկրոն շտամով վարակված մարդկանց մոտ հիվանդության ծանր դեպքեր չեն գրանցվել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:  Ըստ նրա՝ վերջին օրերին COVID-19-ով հիվանդացությունը Հայաստանում նվազում է, սակայն պետք է ամեն ինչ անել՝ նաև ապագայում այս գոհացուցիչ ցուցանիշները պահելու համար:

Ի դեպ, Հայաստանում առաջիկայում շրջանառության մեջ կդրվի երկրում արտադրված «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը, որը կկիրառվի նաեւ որպես երրորդ՝ այսինքն խթանիչ դեղաչափ: Առաջիկայում այս պատվաստանյութն առկա կլինի նաև մեր պոլիկլինիկաներում: Այս մաին «Լիկվոր» դեղագործական ընկերությունում շրջայցից հետո հայտնեցին ՀՀ առողջապահության էկոնոմիկայի նախարարները։ 

 «Մենք բավականին երկար ճանապարհ ենք անցել դեղարդյունաբերության ոլորտում որակի ամենաբարձր չափանիշներին համապատասխանող Liqvor Pharmaceuticals հայկական ընկերության և մեր ռուս գործընկերների հետ, որպեսզի այսօր ունենանք Հայաստանում արտադրված, որակի բոլոր չափանիշներին համապատասխանող պատրաստի արտադրանք, որը պատրաստ է մտնել շուկա։ Այժմ նաև բանակցություններ են ընթանում արտահանման հնարավոր ուղղությունների հստակեցման շուրջ»,- ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

անրամասները՝ տեսանյութում