Բացել լրահոսը Փակել լրահոսը
f9ec45f059ddca173faa18f1e8201e10
A A
Պաշտոնական

Հյուսիսային պողոտայում՝ աղբարկղների մոտ տղամարդու դի է հայտնաբերվել․ Shamshyan.com

Այսօր Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները ծառայություն կատարելու ընթացքում Հյուսիսային պողոտայում՝ «Դրագոն Գարդեն»-ի հարևանությամբ գտնվող աղբարկղների մոտ հայտնաբերել են տղամարդու դի:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ պարեկները սահմանազատել են տարածքը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը,  իսկ նրա մոտ հայտնաբերվել է 73-ամյա Ռ. Գյուլումյան անվամբ անձնագիր: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է  դիակի դատաբժշկական փորձաքննություն: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։