Բացել լրահոսը Փակել լրահոսը
աին
A A
Հասարակություն

Այրվել է անասնագոմի տանիքը

Դեկտեմբերի 5-ին, ժամը 14։08-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կրասար գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ փողոցի թիվ 2 տնակի մոտակայքում գտնվող անասնագոմում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:40-ին, մարվել՝ 16:50-ին: Այրվել են անասնագոմի տանիքը (80 քմ), վառելափայտ (2 խմ) և կենցաղային իրեր:

ԱԻՆ