Բացել լրահոսը Փակել լրահոսը
Աշոտյան
A A
Քաղաքականություն

Հայ ժողովրդից գաղտնի հերթական պրոցեսն է գնում, վայելեք. Աշոտյան

ՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ այսօր այդպես էլ չկայացած հանդիպմանը՝ նշելով.

«Հիշեցնեմ, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը երկու օր առաջ ազդարարել է, որ ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների համաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընդունել են համատեղ հայտարարություն։ Մինչ այս պահն այդ հայտարության տեքստը հրապարակված եւ հասանելի չէ։ Այսօր պարզվեց, որ չի կայացել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների Ստոկհոլմյան հանդիպումը։ Մի բան կրկին ակնհայտ է. հայ ժողովրդից գաղտնի հերթական պրոցեսն է գնում։ Վայելեք….»:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել։