A
A
Հրդեհ Մուսալեռ գյուղում
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 4-ին, ժամը 14։38-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի վերջնամասում այրվում են քանդված մեքենաների թափքեր: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:21-ին, մարվել՝ 15:43-ին։ Այրվել են ավտոմեքենաների ջարդոններ։