Բացել լրահոսը Փակել լրահոսը
alen-simonyan-russian-journalists-3
A A
Քաղաքականություն

Ցավալի է, որ հայ քաղաքական գործիչները համակարծիք են լինում մեդիամանիպուլյացիաների հետ. ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Ալեն Սիմոնյանին․ Առավոտ

Դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն չունի: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ-ն ի պատասխան Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Ալես Սիմոնյանի՝ «Լավրովի պլանի» մասին հայտարարության: Ավելի վաղ ռուս լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ եթե իրենք ցանկանային ինչ-որ բան հանձնել, գոյություն ունեին բազմաթիվ տարբերակներ, այդ թվում «Լավրովի պլանը»:

Գերատեսչությունից հիշեցրել են, որ կարգավորման պլանի վերջին խմբագրված տարբերակը փոխանցվել է կողմերին 2019թ. հունիսին: Ըստ այդ փաստաթղթերի՝ նախատեսվում էր առաջին փուլով Ադրբեջանին վերադարձնել 5 շրջան, երկրորդ փուլում՝ ևս երկուսը՝ միաժամանակ հասկանալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Բացի այդ, «Լավրովի պլանում» եղել են այնպիսի կետեր, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի իրավունքների ճանաչումը, որը նրա բնակչությանը կապահովեր լիարժեք կենսունակություն, ներկայություն ԵԱՀԿ-ում, ուժի չկիրառում, Լաչինի միջանցքի հարցի լուծում և այլն: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվեր համաժողովրդական քվեարկությամբ:

Կողմերը առաջարկը չեն մերժել, բայց լիարժեք համաձայնության հասնել չի հաջողվել: Ռուսաստանի ԱԳՆ-ից նշել են, որ խաղաղ կարգավորման համար բազմաթիվ հնարավորություններ են բաց թողնվել, ընդ որում, ո՛չ Ռուսաստանի մեղքով, «որը միշտ անհամաձայնության դեպքում հարգանքով է վերաբերում այլ երկրների կարծիքին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով