Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Տնտեսություն

Պարոն Խուրշուդյանին կխնդրեմ ոչ թե սպառնալ, այլ հրապարակել ստվերում աշխատող տնտեսվարողների ցանկը․ Բ․Թունյան (տեսանյութ)

«Հանքարդյունաբերության դեպքում որոշակի հարցեր են առաջանում, որովհետև մենք ունենք պղնձի գների բավականին բարձր աճ, և ունենք օգոստոս-սեպտեմբերին պղնձի խտանյութի արտահանման ու արդյունահանման նվազում։ Եթե դա չլիներ, մեր մոտ տնտեսական աճը 1-1,5 տոկոս բարձր կլիներ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով տնտեսական աճի ցածր մակարդակին։

Պատգամավորը նաև հավելեց, որ պատրաստվում են հանդիպել հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ ու քննարկել նրանց խնդիրները, ինչպես նաև հարկման համակարգի փոփոխության հարցը։

Բ․Թունյանն անդրադարձավ նաև «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի այն հրապարակմանը, թե որոշ տնտեսվարող սուբյեկտներ շարունակում են ստվերում գործել տասնյակ միլիոնավոր դոլարների վնաս պատճառելով պետությանը։ Նրա կարծիքով, եթե պատկան կառույցները ցանկանան, այդ տնտեսվարողների ստվերային շրջանառությունը հարկման դաշտ կբերեն։

Հ․Խուրշուդյանը նաև հայտարարել էր, որ ունի ստվերում գործող ընկերությունների ցանկը և առաջիկայում կհրապարակի այն, եթե հարկային մարմիններն իրենք չփորձեն շտկել այդ խախտումները։

«Պարոն Խուրշուդյանին կխնդրեմ՝ ոչ թե սպառնալ, այլ հրապարակել ստվերում աշխատող տնտեսվարողների ցանկը»,- հավելեց ԲԹունյանը։



Մանրամասները՝  տեսանյութում։