Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (2)
A A
Պաշտոնական

Հայտարարվել է մրցույթ՝ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակ համայնքի մոտ շուրջ 8 կմ հատվածի վերակառուցման համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային Տրանշ-2 ծրագրի շրջանակներում հայտարարվել  է Մ-1, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի կմ 29+600 - կմ 37+545 հատվածում՝ Ագարակ համայնքի շրջակայքում, մոտ 8 կմ մայրուղու վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ։  

Աշխատանքները պետք է իրականացվեն մանրամասն նախագծին և տեխնիկական մասնագրերի պահանջներին համապատասխան, որոնք հանդիսանում են պատվիրատուի կողմից տրամադրվող մրցութային փաթեթի անբաժան մաս:  

Միջազգային մրցակցային ընթացակարգն անցկացվում է Ասիական զարգացման բանկի գնումների ուղեցույցներով սահմանված «մեկ փուլ` երկու ծրար» ձևաչափով, առանց նախաորակավորման փուլի, և ինչպես նկարագրված է մրցութային փաստաթղթերում՝ բաց է իրավասու երկրներ ներկայացնող բոլոր հայտատուների համար։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2022թ. հունվարի 18-ը՝ ժամը 16:00 (Երևանի ժամանակով):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումով՝ https://armroad.am/en/procurement/tenders




«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ