Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+sevan (1)
A A
Սպորտ

ՀՖՖ Կարգապահական կոմիտեն «Սևան» թիմին հեռացրեց Պրեմիեր լիգայից

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայ Կարգապահական և Էթիկայի կոմիտեի որոշմամբ «Սևան» թիմը հեռացվել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունից՝ մրցաշրջանի ընթացքում երկու խաղի անհարգելի պատճառով չներկայանալու համար։

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, «Սևան ՖԱ» ակումբը տուգանվել է նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի՝ 500.000 դրամի չափով՝ հաջորդ մրցաշրջանում միայն Առաջին խմբի առաջնությունում հանդես գալու հնարավորությամբ։

Նշենք, որ «Սևան» թիմը, որն առաջին անգամ էր մասնակցում Պրեմիեր լիգայի առաջնությանը, նոյեմբերի 26-ին չէր ներկայացել ԲԿՄԱ-ի հետ խաղին։ Մինչ այդ թիմը բոյկոտել էր «Ալաշկերտի» հետ հանդիպումը։