Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ստեփանակերտ5
A A
Պաշտոնական

Կառավարությունն առաջարկում է Սեպտեմբերի 27-ը սահմանել որպես Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է Սեպտեմբերի 27-ը սահմանել որպես Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր: Օրենքի նախագիծը ներառված էր կառավարության դեկտեմբերի 2-ի նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում. չզեկուցվող հարցերի փաթեթն ընդունվեց նիստի մեկնարկին:

Կառավարության առաջարկը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով: