Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+bejsbol
A A
Սպորտ

ԱՄՆ-ն կարող է մնալ առանց իր սիրած մարզաձևի` բեյսբոլի

Բեյսբոլի Գլխավոր Լիգան 1994-95 թթ մրցաշրջանից հետո առաջին անգամ հայտարարել է աշխատանքները դադարեցնելու մասին:

 

Ինչպես տեղեկացնում են ամերիկյան լրատվամիջոցները, Լիգան և բեյսբոլիստների արհմիությունը չեն կարողացել համաձայնեցնել աշխատանքային նոր պայմանագիրը: Այդպիսով, ԲԳԼ-ն դադարեցրել է բեյսբոլիստների գրանցումը, նրանց տեղափոխությունը ակումբից ակումբ և մարզումային գործընթացը:

 

«Լիգան չնայած ամեն ինչ արեց խաղացողների արհմիության հետ աշխատանքային նոր պայմանագիր կնքելու համար, սակայն մեզ չհաջողվեց շարունակել 26 տարվա պատմություն ունեցող համագործակցությունը: Այդ իսկ պատճառով մենք ստիպված ենք դեկտեմբերի 2-ից դադարեցնել բոլոր աշխատանքները», - նշել է Լիգայի ներկայացուցիչ Ռոբ Մանֆրեդը:

 

Ըստ NBC հեռւստաալիքի, ԲԳԼ-ն նախատեսել էր 1,4 մլդ դոլար բեյսբոլիստների աշխատավարձերը վճարելու համար: Մասնավորապես` Լիգայի առաջատար խաղացող Կորի Սիգերը տարեկան պետք է ստանար 32,5 մլն դոլար աշխատավարձ: Սակայն պարզվել է, որ նոր պայմանագրով իջել է խաղացողների աշխատավարձերի միջին չափը: Հենց դա ձեռք չի տվել բեյսբոլիստների արհմիությանը:

 

Այն, թե որքան կշարունակվեն բանակցությունները նոր պայմանագիր կնքելու համար, առայժմ դժվար է գուշակել: Համենայնդեպս, Լիգայի ղեկավարությունը մինչև եկող տարվա գարունը ժամանակ ունի այդ բացը լրացնելու համար, իսկ եթե չհաջողվի ընդհանուր լեզու գտնել խաղացողների հետ, ապա ԱՄՆ-ն 2022 թվականին կմնա առանց բարձրակարգ բեյսբոլի: