Բացել լրահոսը Փակել լրահոսը
սահման առաջնագիծ զինվոր (2)
A A
Հասարակություն

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվն ավելացել է 36- ով

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմից հետո զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 36 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։   

Այս մասին հայտնում են Հիմնադրամից, մանրամասնելով, որ, այսպիսով, շահառուների քանակը 4646 է, հատուցումների գումարը կազմում է ավելի քան 52․6 միլիարդ ՀՀ դրամ։