Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+noa
A A
Սպորտ

«Նոան» հաղթեց «Նորավանքին» և բարձրացավ 4-րդ տեղ

Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի վերջին խաղը: Երևանի «Նոան» այդտեղ հյուրընկալեց առաջնության նորեկ «Նորավանքին»: Դաշտի տերերը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ: Վճռորոշ գնդակը խաղի 70-րդ րոպեին խփեց Էրիկ Ավետիսյանը:

Այս հաղթանակից հետո «Նոան» վաստակեց 21 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական: Երրորդ տեղում գտնվող «Արարատից» թիմին դեռևս բաժանում է 6 միավոր: Հաջորդ տուրում «Նոան» սեփական դաշտում կընդունի «Վանին»:

Առաջնության նորեկը 10-րդ պարտությունը կրեց մրցաշրջանում և այժմ 9 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը: Հաջորդ խաղում «Նորավանքն» իր հարկի տակ կընդունի «Ալաշկերտին»: