Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գրքում վեր ենք հանել 1990- ականների բարեփոխումերը. Արամ Մանուկյան (տեսանյութ)

«Մենք փորձեցինք վեր հանել մեր 1990-ականների բարեփոխումներն այն մարդկանց շնորհիվ, որոնք իրականացրել են», -նշեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը իր հերթական գրքի շնորհանդեսին։

Ըստ նրա, գրքի ստեղծման նպատակը՝ բուհական երիտասարդությանը, գիտական ուսումնական հաստատություններին ներկայացնելն է այդ ռեֆորմների իրական բնույթը և դրանց պատմական լինելը։

«Անկախությունը եւ ազատական բարեփոխումները» գիրքը 3 հատորից է բաղկացած։ Առաջին հատորը վերաբերում է 20 տնտեսական բարեփոխումներին, երկրորդը՝ քաղաքական բարեփոխումների մասին է, երրորդ՝ անգլերեն հատորը, առաջին և երկրորդ հատորների ընդհանրություն է։ Գիրքը նվիրվում է Գերագույն խորհրդի կազմավորման եւ Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակին եւ գնահատանքի տուրք է նրանց, ովքեր իրականացրել են ազատականացման պատմական գործընթացը:

Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանը, նա ևս խոսեց գրքի կարևորության մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։