Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Արմեն Սարգսյանն ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավարին (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատաակզմից։

Հանդիպմանն անդրադարձ է եղել առկա ներքին խնդիրներին և արտաքին մարտահրավերներին, դրանց հաղթահարման ուղիներին: Ընդգծվել է երկրում հանդուրժողականության մթնոլորտի անհրաժեշտությունը:

Մտքեր են փոխանակվել նաև պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերի շուրջ: