Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը 0:10 հաշվով պարտվեց վերախաղարկված խաղում

Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականն այսօր վերախաղարկեց 2023թ աշխարհի առաջնության ընտրական փուլի Նորվեգիայի հետ հանդիպումը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին Երևանում մեկնարկած խաղը ուժեղ մառախուղի պատճառով ընդհատվել էր 69-րդ րոպեին, երբ հաշիվը 0:9 էր: Վերախաղարկման ընթացքում հյուրերը խփեցին ևս մեկ գնդակ և հաղթեցին 10:0 հաշվով:

Այդպիսով, Հայաստանի կանանց հավաքականը ավարտեց խաղերը 2021 թվականում: Մեր թիմն աշխարհի առաջնության ընտրական փուլում անցկացրած 6 խաղում կրել է նույնքան պարտություն, չի խփել ոչ մի գոլ, իսկ սեփական դաշպասում ընդունել է 46 գնդակ:

Նման խայտառակ արդյունք չի գրանցվել ընտրական փուլին մասնակցող ոչ մի թիմի կողմից: Ճիշտ է, Լատվիայի կանանց հավաքականը 5 խաղում նույնպես 46 գոլ է բաց թողել, սակայն հասցրել է 2 գնդակ խփել: Ինչևէ, սա վկայում է այն մասին, որ մեր ֆուտբոլիստուհիները դեռևս պատրաստ չեն նման մակարդակի խաղերին:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի 2022թ ապրիլի 7-ին, Լեհաստանի ընտրանու հարկի տակ: