Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan kanajq
A A
Սպորտ

Երևանում մառախուղի պատճառով ընդհատվել է ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղը

Երևանի «Հանրապետական» մարզադաշտում այսօր ընթացող ֆուտբոլի աշխարհի կանանց առաջնության Հայաստան – Նորվեգիա հանդիպումը 86-րդ րոպեին ընդհատվել է խիտ մառախուղի պատճառով։

Այս պահին մեր թիմը պարտվում է 0։9 հաշվով։ Այժմ կողմերը  սպասում են մրցավարների որոշմանը։

Բանակցություններից հետո ՖԻՖԱ-ի պատվիրակը և հանդիպման գլխավոր մրցավարը որոշում կայացրեցին վերախաղարկել հանդիպումը վաղը՝ ժամը 11:00-ին՝ սկսած 69-րդ րոպեից:

 

Հայաստան-Նորվեգիա` 0:9 (0:3)

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար`Վիկտորիա Բեյեր (Ֆրանսիա)
Գոլերը` Թերլանդ, 31, 34, Ութլանդ, 43, 56, Մաանում, 47, Ռեյտեն, 51, Սոնստեվոլդ, 59, Բերգսվանդ, 64, Իլթհուսայ, 69

 

Հայաստանի ազգային հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով.

16. Սյուզաննա Սիրեկանյան, 2. Քրիստինե Ալեքսանյան, 3. Լիանա Ղազարյան, 4. Մարիա Սախինովա, 7. Նենսի Ավեսյան, 8. Մարալ Արթին, 10. Օլգա Օսիպյան (ա) (14. Պայծառ Ասատրյան, 54), 11. Լուիզա Ղազարյան (23. Դվին Աղաբաբեան, 68), 17. Նորա Եղյան, 20. Աննա Դալլաքյան (5. Անի Կարապետյան, 67), 22. Անի Ղուկասյան:

Պահեստայիններ. 1.Լենա Անդրիասյան, 12. Արմինե Հարությունյան, 5. Անի Կարապետյան, 6. Նայիրի Դեր-Մկրտիչյան, 9. Միա Բեդոյան, 13. Անահիտ Կարախանյան, 15. Անյուտա Գալստյան, 18. Վերոնիկա Ասատրյան, 19. Կարինե Եղյան, 21. Մարիամ Պետրոսյան:

Գլխավոր մարզիչ` Արմեն Սանամյան