Բացել լրահոսը Փակել լրահոսը
261354574_266510032172692_6519916977687805097_n
A A
Հասարակություն

Կասեցվել է ապօրինի ջրառը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Դիատոմիտ» գիտաարտադրական ՓԲԸ-ում իրականացրել են ստուգում և պարզել, որ Ընկերությունն իր սեփական տարածքում առկա խորքային հորից ոռոգման նպատակով առանց ջրօգտագործման թույլտվության իրականացրել է ապօրինի ջրառ՝ 270873խմ ջրաքանակով։ Այս մասին հայտնում է ԲՏԸՄ մամուլի ծառայությունը։
 
Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկի համաձայն՝ վնասի հատուցման չափը կազմել է 2.437.857 ՀՀ դրամ:
Նաև նշանակվել է  300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 
Առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորն օգտագործելու գործողությունը կասեցվել է։