Բացել լրահոսը Փակել լրահոսը
263097528_1078681359550602_7038650400261706564_n
A A
Հասարակություն

Մատենադարանի մասնագետները մեկ տարվա ընթացքում ավարտին կհասցնեն 12 ձեռագրերի կրկնօրինակման աշխատանքները

 Մատենադարանի և Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի միջև կնքվեց պայմանագիր: Ներկա էին Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

Այս գործակցության շնորհիվ 2022թ․-ի վերջին Հաղարծինի վանական համալիրում կբացվի մշտական ցուցադրություն՝ ներկայացնելով Տավուշի վանքերում (Հաղարծին, Խորանաշատ, Դեղձուտ, Մշկավանք, Չարեքայ Անապատ և այլն) ստեղծված ձեռագրական ժառանգությունը։ Այդ նպատակով Մատենադարանի մասնագետները մեկ տարվա ընթացքում ավարտին կհասցնեն 12 ձեռագրերի կրկնօրինակման աշխատանքները:

Ցուցադրության շնորհիվ այցելուները կծանոթանան միջնադարում Տավուշի վանքերում ծավալված գիտակրթական և մշակութային կյանքի վկայություն հանդիսացող առավել հատկանշական մատյաններին, այդ թվում Մխիթար Գոշի գործերին։