«Ֆրանս Ֆուտբոլի» ընտրյալները. Լիոնել Մեսին` աշխարհի լավագույն ֆուտբոլիստ
Աջակցիր «Ա1+»-ինՀանրահայտ «Ֆրանս Ֆուտբոլ» ամսագիրն այսօր որոշեց համաշխարհային ֆուտբոլի 2021 թվականի լավագույններին:
Հարցման արդյունքներով այս տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Փարիզի «ՊՍԺ»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, ում հանձվեց «Ոսկե գնդակ» մրցանակ:
Տարվա լավագույն կին ֆուտբոլիստ հռչակվեց իսպանուհի Ալեքսյա Պուտելասը: Լավագույն պատանի ֆուտբոլիստի մրցանակը ստացավ «Բարսելոնայի» 19-ամյա խաղացող Պեդրին:
Իտալիայի հավաքականի և Փարիզի «ՊՍԺ»-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ճանաչվեց տարվա լավագույն դարպասապահ և արժանացավ Լև Յաշինի անվան մրցանակին: 2021թ լավագույն թիմ ճանաչվեց ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի հաղթող Լոնդոնի «Չելսին»: Տարվա լավագույն ռմբարկու հռչակվեց Լեհաստանի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:
When Luis Suarez gives the #ballondor to Messi! pic.twitter.com/uUHhMgtVfR
— Ballon d'Or #ballondor (@francefootball) November 29, 2021