Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+basketbol
A A
Սպորտ

Բասկետբոլի «Դվին» թիմը պարտվեց վրացական «Գորիին»

«Դվին» - «Գորի» խաղով այսօր մեկնարկեց Բասկետբոլի Կովկասյան լիգան: Այն կազմակերպում է «Sport Studio» ՀԿ-ն:

Լիգային մասնակցում են 8 թիմ` «Մեդ Ֆոքսիսը», «Վահագնի Սիթին», «Դվինը», «Կիլիկիան», «Նոր Բայազետը», «Սուպերսոնիքսը» (բոլորն էլ Հայաստան), «Մեգան», «Գորին» (Վրաստան):

Բասկետբոլի Կովկասյան լիգայի կանոնավոր առաջնությունը կանցկացվի երեք փուլով՝ 2021 թվականի նոյեմբերի 29-ից մինչև 2022 թվականի մարտի 20-ը: Եզրափակիչ չորս խաղերը կանցկացվեն 2022 թվականի մարտի 20-ից մինչև 2022 թվականի ապրիլի 1-ը: Հանդիպումները կկայանան տնային մեկնումներով, բացառությամբ արտասահմանյան թիմերի, որոնք խաղալու են տուրերով:

Բացման խաղում «Դվինը» 84:93 հաշվով պարտվեց «Գորիին»: Լիգայի հաջորդ խաղը կկայանա վաղը` նոյեմբերի 30-ին: Միմյանց հետ կհանդիպեն « Սուպերսոնիքսն » ու «Գորին»: