Բացել լրահոսը Փակել լրահոսը
1069414
A A
Քաղաքականություն

ԱՀԿ ղեկավարը կոչ է անում միջազգային համաձայնագիր կնքել համաճարակի կանխարգելման համար

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս կոչ է արել որքան հնարավոր է շուտ բանակցել միջազգային համաձայնագրի շուրջ՝ ապագա համաճարակները կանխելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ ԱՀԿ ղեկավարն այս մասին հայտարարություն է կատարել նոյեմբերի 29-ին Ժնևում:

«Այս ամենը կկրկնվի, եթե դուք՝ աշխարհի բոլոր երկրների ներկայացուցիչներդ, չհամախմբվեք և միաձայն չասեք՝ այլևս երբեք: Կորոնավիրուսի նոր շտամի ի հայտ գալը վկայում է այն մասին, որ համավարակը չի ավարտվել: Ահա թե ինչու աշխարհին անհրաժեշտ է նոր համաձայնագիր»,-ասել է նա:

 
 

Աշխարհի տարբեր երկրներ միջոցներ են ձեռնարկում կորոնավիրուսի նոր շտամի՝ «օմիկրոն»-ի ներթափանցումը կանխելու համար: Ինչպես շատ պետություններ, Հայաստանը ևս աֆրիկյան մի շարք երկրներից մուտքի հետ կապված սահմանափակումներ է մտցնում։