«Օմիկրոն» շտամով պայմանավորված` Հայաստանը որոշ սահմանափակումներ կկիրառի․ նախարար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինCOVID-19-ով պայմանավորված օրական ակտիվ դեպքերը նվազել են: Հիվանդության հերթական ալիքի նվազմանը զուգահեռ` մահվան դեպքերը նվազում են 2-3 շաբաթ անց: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ Առողջապահության նախարարության գնահատականներով` առաջիկայում մահվան դեպքերը կնվազեն:
Նոր` «Օմիկրոն» շտամով պայմանավորված` մինչև օրվա վերջ Հայաստանը մի շարք սահմանափակող միջոցառումներ կկիրառի։ Ստանում ենք անհանգստացնող նորություններ, որ վարակը շարունակում է մուտացվել՝ նշեց նախարարը։
Հայտնաբերվում են նոր շտամներ, որոնք տարբերվում են նախորդներից տարածման ակտիվությամբ: Հարավաֆրիկյան Հանրապետությունում հայտնաբերված «Օմիկրոն» շտամն ունի փոխակերպման բարձր աստիճան. այն 50 մուտացիա է կրում, որից 30-ը` սպայկային սպիտակուցում (spike protein):
Նոր շտամով պայմանավորված. Ժամանակավորապես կսահմանափակվի մուտքը Հայաստանի Հանրապետություն մի շարք երկրներից` Հարավային Աֆրիկայի Հանարպետությունից, Բոտսվանայի Հանրապետությունից, Լեսոթոյի Թագավորությունից, Նամիբիայի Հանրապետությունից, Զիմբաբվեի Հանրապետությունից, Մոզամբիկի Հանրապետությունից, Մադագասկարից և Տանզանիայից: