Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Ռոման» հաղթեց «Տորինոյին». Հենրիխ Մխիթարյանը միակ գոլի համահեղինակ (տեսանյութ)

Հռոմի «Ռոման» Իտալիայի Ա սերիայի 14-րդ տուրի խաղում սեփական դաշտում ընդունեց Թուրինի «Տորինոյին» և հաղթեց նվազագույն 1:0 հաշվով:

Միակ գոլը 32-րդ րոպեին խփեց անգլիացի հարձակվող Տոմի Աբրահամը: Նրան դրանում օգնեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որն արդյունավետ փոխանցում կատարեց: Մեր ֆուտբոլիստը մասնակցեց ողջ հանդիպմանը: 

Այս հաղթանակից հետո հռոմեական ակումբը վաստակեց 25 միավոր և ամրապնդվեց 5-րդ հորիզոնականում: Թիմը 3-րդ տեղում գտնվող «Ինտերից» առայժմ ետ է մնում 6 միավորով:

Հաջորդ հանդիպումը «Ռոման» կանցկացնի դեկտեմբերի 1-ին: Այդ օրը «գայլերին» կհյուրընկալի «Բոլոնյան»: