Բացել լրահոսը Փակել լրահոսը
190785711_0_243_3000_1931_640x0_80_0_0_909b8a9d249e6162ab90ebeb975248ef.jpg
A A
Հասարակություն

Մահացել է երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին

Մոսկվայում 72 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին։ Տեղեկություը հայտնում է ՌԻԱ Նովոստին, երաժշտի մահվան մասին տեղեկությունը հաստատել են «Ձայնը» հեռուստանախագծից:

Երեկ` նոյեմբերի 27–ին, ԶԼՄ-ները հայտնել էին, որ Գրադսկին ուղեղի կաթվածի կասկածանքով վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել։ Երաժշտի առողջությունը վատացել է սեպտեմբերին կորոնավիրուս տանելուց հետո։