Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե էս երկու կետը մեր շահերից են բխում, եկեք սա պահանջենք, անենք, թե չէ որ խորանանք, վնաս կետեր էլ կլինեն․ Մարուքյան (տեսանյութ)

Իհարկե, հայեր կան, որ սա մեկնաբանում են Ադրբեջանի շահերից ելնելով․ բան չունեմ ձեզ ասելու, էլ ի՞նչ խոսամ ես ձեզ հետ։ Եթե չէ, ուրեմն էսա՝ Ադրբեջանի զերքերը պետք է վերադառնան նախնական դիսլոկացիայի վայրեր։ Այս մասին ֆեսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով երեկ Մոսկվայում ստորագրված Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հայտարարության դրույթներից մեկը։

Նշենք, որ այս դրույթում, ինչպես ընթերցեց Մարուքյանը, ասվում է․ «Պայմանավորվեցինք ադրբեջանահայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանի դելիմիտացիայի և այնուհետ դեմարկացիայի հարցերով երկու կողմերի հայտի հիման վրա՝ ՌԴ մասնակցությամբ խորհրդակացական հանձնաժողովի ստեղծման»։

Նա նկատեց, որ իրար չսիրելու, իրար ատելու հանգամանքները հաճախ են պատճառ դառնում, որ ամեն բան ներկայացվի հօգուտ Ադրբեջանի։

«Վերջին հաշվով, ինչքա՞ն կարելի է իրար չսիրելու, իրար ատելու հանգամանքները բերել, հասցնել մի մակարդակի, որ մենք ազգային շահը, պետության շահը, սաղ վարի տանք»,-նկատեց Մարուքյանը։

Մարուքյանը նշեց, որ մյուս դրույթն էլ ենթադրում է ռազմագերիների վերադարձ․ «Երկու դրույթի մեկնաբանությունը ինձ հիմք է տալիս ենթադրելու, որ եթե դրանք իրագործվեն, դա նշանակում է, որ ռազմագերիներին պետք է վերադարձնեն ու երկրորդ՝ Ադրբեջանի զորքերը պետք է դուրա գան այն տարածքներից, որոնք համարվում են ՀՀ սուվերեն տարածք»։