Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess dproc
A A
Սպորտ

Երևանում վերաբացվել է Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի գրոսմայստերական դպրոցը

«Վերածնվող միտք» հիմնադրամի աջակցությամբ այսօր Երևանում պաշտոնապես վերաբացվել է Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի գրոսմայստերական դպրոցը:

Այն այժմ գտնվում է Մաշտոցի պողոտայի վրա: Առաջ դպրոցը եղել է պետական, իսկ հիմա այն մասնավոր է: Ուսումնական կենտրոնում սովորելու հնարավորություն կունենան ոչ միայն Հայաստանի առաջատար շախմատիստներն ու շախմատիստուհիները, այլև այն պատանիները, ովքեր կցանկանան խորացնել իրենց շախմատային գիտելիքները:

Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի գրոսմայստերական դպրոցի վերաբացմանը ներկա են եղել մեր անվանի գրոսմայստերները, ինչպես նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: