Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo
A A
Քաղաքականություն

Քննարկում թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման արգելքի վերաբերյալ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավորների նախաձեռնությամբ  նոյեմբերի 26-ին տեղի  է ունեցել աշխատանքային քննարկում`  թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման արգելքի վերաբերյալ:

Քննարկմանը ներկա են եղել  ՊԵԿ-ի եւ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ: 

Մասնակիցները մտքեր են փոխանակել թուրքական ապրանքների ներկրման արգելքի տնտեսական ազդեցության,  եւ արգելքի ժամկետը երկարաձգելու տնտեսական նպատակահարմարության վերաբերյալ: 

Ժամկետը լրանում է 2021 թվականի դեկտեմբերի 31-ին:

Այն երկարաձգելու վերաբերյալ քննարկումները դեռեւս շարունակվում են: